Թբիլիսիի անվճար ճաշարաններում մեկ անձի համար օրական ծախսվում է 1,7 լարի

Թբիլիսիի անվճար ճաշարաններում մեկ անձի համար օրական ծախսվում է 1,7 լարի

Թբիլիսիում ներկայումս կարիքավորների համար գործում է 64 անվճար ճաշարան, որոնք սպասարկում են 42,185 մարդու, հաղորդում է BPN-ը՝ հղում անելով քաղաքապետարանի տվյալներին։

Անվճար ճաշարաններ այցելողների ամենամեծ թիվը Նաձալադևի շրջանում է՝ 8,053 շահառու 10 ճաշարանում։ Անվճար ճաշարանների և դրանց շահառուների ամենաքիչ թիվը Սաբուրթալոյում է (1,760 մարդ, 5 ճաշարան) և Մթածմինդա շրջանում (1,846, 4 ճաշարան)։

Յուրաքանչյուր շահառուի օրական չափաբաժնի համար հատկացվում է 1.7 լարի (մոտ 60 ցենտ)։ Ամենից հաճախ դա հաց է և մի աման ապուր կամ շիլա։ Երբեմն ճաշացանկում ներառված են խաշած ձու կամ հավի մի կտոր։ Վերջին չորս տարիների ընթացքում օրական չափաբաժնի սահմանաչափը բարձրացվել է 40-45 թեթրիով։

Տոներին աղքատներին տրվում են լրացուցիչ սննդի փաթեթներ։ newsgeorgia.ge