
2010 թվականից ի վեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու պարզեցված ընթացակարգով։ Պարզեցված համակարգը, այսպես կոչված՝ «1+4» ծրագիրը, հնարավորություն է ընձեռում ընդհանուր ունակությունների (մաթեմատիկա և տրամաբանություն) քննություն հանձնել հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն ու օսերեն, և համապատասխան միավորներ հավաքելու դեպքում՝ բարձրագույն կրթություն ստանալ։ Բուհերում երիտասարդները անցնում են վրաց լեզվի 1-ամյա նախապատրաստական դասընթաց, ապա, շարունակում են ուսումը իրենց ընտրած ֆակուլտետում։
NOR ռադիոկայանը հարցում անցկացրեց նոր ընդունվող ուսանողների շրջանում՝ պարզելու համար, թե որքանով կազդի «1+4» կրթական ծրագրի հնարավոր դադարեցումը երիտասարդների վրա։ Հարցման նպատակն էր պարզել թե, արդյո՞ք այս ծրագրի բացակայության պարագայում էթնիկ փոքրամասնությունների երիտասարդները կշարունակեն կրթությունը Վրաստանում։
Հարցումից պարզ դարձավ, որ Վրաստանի բուհերում ուսման ցանկություն ունեցող ավարտական դասարանի աշակերտները տեղեկացված են «1+4» ծրագրի հնարավոր չեղարկման մասին։ Նրանք համոզված են, որ նման քայլը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել Ջավախքից և այլ շրջաններից եկող դիմորդների համար, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնություններ։
Երիտասարդների կարծիքով՝ ծրագրի չեղարկումը կարող է հանգեցնել այն բանին, որ շատ ուսանողներ կզրկվեն Թբիլիսիիում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, ինչը, կհանգեցնի նաև բուհական համակարգում ազգային փոքրամասնությունների ներկայության նվազմանը։ Եվ ի վերջո երիտասարդները այն կարծիքի են, որ ազգային փոքրամասնությունները և վրացալեզու դպրոցում սովորողների գիտելիքները չեն կարող նույն մակարդակի և սանդղակի վրա լինել։
Մանրամասները աուդիոնյութում․
Մանրամասները աուդիոնյութում․
Մանրամասները աուդիոնյութում․
«Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչ, Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն հանձնաժողովի նիստի ընթացքում նշել է, որ մոտ ապագայում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված վրացերենով ուսուցման «1+4» կրթական ծրագիրը կարող է այլևս անհրաժեշտ չլինել։ Նրա խոսքով՝ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, այլազգի ծագում ունեցող երիտասարդների շուրջ 93 տոկոսը վրացերենին տիրապետում է բավարար կամ բարձր մակարդակով։
Փորձագետների կարծիքով՝ այս ծրագիրն նպատակահարմար կլինի վերացնել միայն այն դեպքում, երբ դպրոցներում և, ընդհանուր առմամբ, էթնիկ փոքրամասնությունների կրթական համակարգում իրականացվեն հիմնարար բարեփոխումներ։ Դրանք պետք է ապահովեն ավելի լայն հնարավորություններ և ծրագրեր՝ հայերեն լեզվին տիրապետելու համար։ Հակառակ դեպքում՝ առանց նման քայլերի, «1+4» ծրագրի վերացումը կարող է լրջորեն սպառնալ ազգային փոքրամասնությունների հնարավորությունը՝ ստանալու բարձրագույն կրթություն Վրաստանում։