
2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացել է 112 մարդ, որոնցից յուրաքանչյուր երկրորդը հետիոտն է եղել, հայտնել է Վրաստանի անվտանգ ճանապարհների դաշինքի ղեկավար Էկա Լալիաշվիլին։
Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվածների թիվը 20%-ով ավելի է, քան անցյալ տարվա առաջին երեք ամիսներին։ Վիրավորվել է 1760 մարդ (+18%)։
2025 թվականի հունվար-մարտ ամիսներին ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 1360 ճանապարհատրանսպորտային պատահար։
«Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը կրկին արագության գերազանցումն է, նաև մանևրելու կանոնների խախտումը և հանդիպակաց գոտի մտնելը», — ասել է Լալիաշվիլին՝ կոչ անելով իշխանություններին շոշափելի լուծումներ առաջարկել խնդրի լուծման համար։ Նա նաև ուշադրություն է հրավիրել կանոններին հետիոտների հետևելու խնդրի ուղղությամբ աշխատելու անհրաժեշտության վրա։ aliq.ge