Ֆուտբոլի բաց մրցաշար՝ նվիրված Ժդանովական գյուղի տոնին

Ֆուտբոլի բաց մրցաշար՝ նվիրված Ժդանովական գյուղի տոնին

Օգոստոսի 7-8-ը Ժդանովական գյուղում անցկացվեց ֆուտբոլի բաց մրցաշար` նվիրված Ժդանովական գյուղի տոնին, որը կազմակերպել էր համանուն գյուղի բնակիչ Գեորգի Ռաֆայելյանը:

Մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի թիմերը` Հեշտիա, Թորիա, Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի գյուղերի թիմերը և ևս երկու թիմ Ժդանովական գյուղից: 2 օրվա ընթացքում այս թիմերը պայքարում էին լավագույնի կոչման համար: Ժդանովական գյուղի թիմը, հաղթելով Հեշտիայի, Թորիայի և Մեծ Խանչալիի թիմերին, դարձավ մրցաշարի հաղթող:

Ժդանովական գյուղը հիմնադրվել է 1930թ.: Գյուղի բնակիչները եկել են Հեշտիա գյուղից, որոնց թիվն այժմ կազմում է հինգ հարյուր: Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:

Մանրամասները լսեք նյութում.


Նյութը պատրաստեց Նոր ռադիոյի կամավոր Մարտին Արոյանը



Opinion, pooling and voting