Նինոծմինդա քաղաքում օրեցօր մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր բողոքում են խմելու ջրի բացակայությունից:
Բնակիչները բողոքում են, որ կամ ընդհանրապես ջուր չեն ունենում, կամ էլ ամբողջ օրվա ընթացքում ընդամենը 1-2 ժամ են ջուր ունենում:
՛՛Երկու ամիս է ընդհանրապես ջուր չունենք: Ստիպված թոռներիս ուղարկել եմ գյուղ, առանց ջրի հակահիգիենիկ վիճակ է ստեղծվում, ինչպես կարելի է այսպես ապրել՛՛,-մտահոգվեց Կարլ Մարքս փողոցի բնակչուհի Սիրանույշ Ամիրխանյանը:
Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս, Պուշկին, Գոգոլ և Ճավճավաձե փողոցների բնակիչները ստեղծված իրավիճակից ելք չեն տեսնում և ջրամատակարարող ընկերության առաջարկում են ջրամատակարարումը իրականացնել ըստ գրաֆիկի: “Թող այնպես անեն, որ ամեն օր մի փողոց ունենա ջրամատակարարում,որ ջուրը բավարարի այդ փողոցին, մենք նույնպես մարդ ենք, մենք էլ ենք ուզում մեր տներում մաքրություն պահպանել՛՛, – նշում են վերոնշյալ փողոցի բնակիչները:
Թե երբ կլուծվի Նինոծմինդա քաղաքի խմելու ջրի խնդիրը, դեռևս պարզ չէ, իսկ կհաստատվի արդյոք գրաֆիկ, նունպես անհայտ է:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան