Ձերբակալություն «Զվարթնոց» օդանավակայանում

Ձերբակալություն «Զվարթնոց» օդանավակայանում

«Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 2014 թվականից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից մի քանի հանցանքների մեղադրանքով հետախուզվող օտարերկրյա քաղաքացի 46-ամյա մի տղամարդ:

Խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։