Թենիսի բաց առաջնություն Ծալկայում

Թենիսի բաց առաջնություն Ծալկայում

Ծալկայում հունիսի 1-ին անցկացվեց թենիսի բաց առաջնություն, որին մասնակցում էին թենիսիստներ Ծալկայից, Քեդայից, Խուլոյից և Նինոծմինդայից։

Նինոծմինդայի մարզադպրոցի սաները անհատական խաղերում ունեցան 8 մեդալ։ Զույգերով խաղերում նրանք գրավեցին 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը։

Մրցաշարի ֆինանսավորումն ապահովել էր Նինոծմինդայի քաղաքապետարանը: Մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։

  • Մարինե Հանեսյանը 1-ին տեղ,
  • Սարգիս Թումասյանը 1-ին տեղ,
  • Դավիդ Անտանոսյանը 2-րդ տեղ,
  • Կարինե Հանեսյանը 2-րդ տեղ,
  • Թաթիա Վանաձեն 2-րդ տեղ,
  • Հելբերդ Սողոյանը 3-րդ տեղ,
  • Նարե Էլոյանը 3-րդ տեղ։