
Վերջերս Թբիլիսիում կայացած «Մենք խաղաղություն ենք ցանկանում» մշակութային միջոցառման ընթացքում մասնակցություն է ունեցել Գանձա գյուղի «Գանձեր» պարային համույթը։ Միջոցառմանը հանդես են եկել խմբի միջին և մեծ տարիքային սաները՝ ներկայացնելով գեղեցիկ և տպավորիչ պարային կատարումներ։
Գանձայի «Գանձեր» համույթը արժանացել է մի շարք մրցանակների՝ դիպլոմների և մեդալների, իսկ խմբի պարուսույց Աստղիկ Հարությունյանը պարգևատրվել է դիպլոմով՝ որպես լավագույն պարուսույց և ոլորտի փորձագետ։
Գանձայի «Գանձեր» պարային համույթը հիմնադրվել է 2011 թվականին։ Համույթը միավորում է մեծ և միջին տարիքային խմբերի։ Իր գործունեության ընթացքում համույթը ակտիվ մասնակցել է բազմաթիվ փառատոնների և շրջանում, և շրջանից դուրս։