Չինացիները գնում են Liberty-ի բանկը

Չինացիները գնում են Liberty-ի բանկը

Գործարքը նախատեսվում է ավարտել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Սակայն, վաճառքի մանրամասները և գինը դեռևս անհայտ են, հաղորդում է bizzone.info-ն։

Մոտ երկու ամիս առաջ Liberty-ի սեփականատեր, գործարար Իրակլի Ռուխաձեն, հրատարակությանը հաստատել է, որ պատրաստվում է վաճառել բանկը։ Այդ ժամանակ բանակցություններ էին տարվում ոչ միայն BasisBank-ի, այլև այլ բիզնես խմբերի հետ։

Liberty-ն տարիներ շարունակ Վրաստանի երրորդ խոշորագույն բանկն է եղել։ 2025 թվականի ապրիլի դրությամբ նրա ակտիվները կազմել են 5.45 միլիարդ լարի, իսկ վարկային պորտֆելը՝ 3.9 միլիարդ լարի։ Այս տարի բանկի շահույթը գնահատվում է 40 միլիոն լարի։

Ինչ վերաբերում է BasisBank-ին, այն պատկանում է չինական Hualing Group-ին. սա Վրաստանի չորրորդ բանկն է՝ 4 միլիարդ լարիի ակտիվներով և 3 միլիարդ լարիի վարկային պորտֆելով։ 2025 թվականի առաջին 4 ամիսներին Basis-ը ստացել է 31 միլիոն լարիի շահույթ։

Գործարքի արդյունքում ընդհանուր ակտիվները կկազմեն 9 միլիարդ լարի, իսկ վարկային պորտֆելը՝ գրեթե 7 միլիարդ լարի։ Նման ցուցանիշներով Basis-ը կզբաղեցնի երկրի բանկային համակարգի 10%-ը։