
Լուսանկարում՝ մահացած Լուկա Բարբակաձեն
Խաշուրիում աշխատանքից տուն վերադարձող տղամարդը իր 9-ամյա որդուն մահացած է գտել, իսկ կնոջը՝ անգիտակից վիճակում։ AMBEBI.GE-ի փոխանցմամբ՝ կինը կոմայի մեջ է տեղափոխվել կլինիկա։
Հարևանների խոսքով՝ տղամարդը երկաթուղու աշխատակից է, և երեկ երեկոյան աշխատել է գիշերային հերթափոխով։ Ընտանիքի հարազատների խոսքով՝ մոր և որդու վրա բռնության հետքեր չկան, մահացած տղան բնածին առողջական խնդիրներ ուներ և բուժում էր ստանում, չնայած միաժամանակ նաև դպրոց էր հաճախում։
Այս փուլում միջադեպի ոչ պաշտոնական վարկածներից մեկը համարվում է թունավորում։ Ինչ վերաբերում է բնական գազի թունավորմանը, հարևանների խոսքով՝ համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներն արդեն այնտեղ են եղել, և գազի կամ CO արտահոսք չի հայտնաբերվել։
«Սարսափելի բան է տեղի ունեցել։ Հայրը երեկ տանը չէր, առավոտյան եկել է և գտել է այս պատկերը։ Երեխան մահացած էր, մայրը՝ անգիտակից վիճակում։ Ասում են՝ ինչ-որ բան են կերել և հիվանդացել։ Մենք դեռ ոչինչ չգիտենք։ Մենք շոկի մեջ ենք», – մեզ պատմում են ընտանիքի հարազատները։
Ինչպես AMBEBI.GE-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը վերաբերում է անզգուշությամբ մարդու սպանությանը։