
Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են մի քանի «Իսկանդեր» հրթիռային համակարգեր։ Այս տեղեկատվությունը տարածել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Այսօր Ուկրաինայի զինված ուժերը, Անվտանգության ծառայության և Պաշտպանության ուժերի այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, հրթիռային հարված են հասցրել ռուսական հրթիռային ուժերի ստորաբաժանումների կենտրոնացման վայրին։
Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքից ռուսական բանակի 26-րդ հրթիռային բրիգադի ստորաբաժանումը փորձել է ռմբակոծել ուկրաինական քաղաքներից մեկը, ենթադրաբար՝ Կիևը։
Անվտանգության ծառայության զինված ուժերի համակարգված աշխատանքի արդյունքում արդյունավետ հետախուզության շնորհիվ հաջողությամբ ռմբակոծվել են թիրախները։ Պայթեցվել է ռուսական հրթիռային համակարգերից մեկը, ևս երկուսը, ենթադրաբար, վնասվել են։
Հարվածի հետևանքները պարզվում են», – ասվում է հայտարարության մեջ։