
2025 թվականի առաջին եռամսյակում միջազգային այցելությունները կազմել են 1.17 միլիոն, ինչը տարեկան 1.3% աճի տեմպ է։ Այս մասին տեղեկանում ենք TBC Capital-ի ուսումնասիրությունից։
Մեր երկիր զբոսաշրջիկների ամենամեծ թիվը եկել է Թուրքիայից, որի բաժինը կազմում է 18.75%, որին հաջորդում են Ռուսաստանը՝ 18.25%, և Հայաստանը՝ 15.08%։
Ներկայացնում ենք 2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստան ժամանած զբոսաշրջիկներին՝ ըստ երկրների.
Թուրքիա – 225 հազար (19.23%)
Ռուսաստան – 219 հազար (18.7%)
Հայաստան – 181 հազար (15.43%)
Իսրայել – 81 հազար (6.92%)
Ադրբեջան – 65 հազար (5.56%)
Իրան – 27 հազար (2.31%)
Հնդկաստան – 26 հազար (2.22%)
Ուկրաինա – 24 հազար (2.05%)
Ղազախստան – 22 հազար (1.88%)
Բելառուս – 17 հազար (1.45%)
Նշենք, որ Իսրայելից ժամանած զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է, և եթե անցյալ տարի այն կազմում էր 46,800, ապա 73% աճից հետո այն արդեն 81 հազար է։