
Առանց ինձ Դոնալդ Թրամփը կպարտվեր ընտրություններում, ինչ անշնորհակալ մարդ է։ Իլոն Մասկը, որը հեռացվել էր այսպես կոչված «Կառավարության արդյունավետության դեպարտամենտի» ղեկավարի պաշտոնից, այս մասին գրել է X սոցիալական հարթակում։
Մասնավորապես, Մասկը պատասխանում է Թրամփին, որը հայտարարել է, որ առանց Մասկի կհաղթեր Փենսիլվանիա նահանգում և նշել է, որ «շատ հիասթափված է Իլոնից»։
«Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կունենային Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը, իսկ հանրապետականները Սենատում կլինեին 51-49։
Ինչ անշնորհակալ մարդ է», – գրել է Մասկը։