Վրաստանի հավաքականը ընկերական խաղում հաղթեց Ֆարերյան կղզիներին

Վրաստանի հավաքականը ընկերական խաղում հաղթեց Ֆարերյան կղզիներին

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական խաղում 1-0 հաշվով հաղթանակ տարավ Ֆարերյան կղզիների նկատմամբ։ Խաղը տեղի ունեցավ այսօր Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում։

Միակ գոլը խփեց 9-րդ րոպեին պաշտպան Լուկա Լոչոշվիլին, ով անկյունային հարվածից հետո գլխով ճշգրիտ հարվածեց գնդակին։ Սա Վրաստանի հավաքականի կողմից Ֆարերյան կղզիների դեմ խփած տասներորդ գոլն է խաղերի ողջ պատմության ընթացքում։ Երեք դեմ առ դեմ խաղերում Վրաստանի հավաքականը միշտ հաղթել է։

Այսօր Ֆարերյան կղզիների հավաքականը մի քանի գոլ խփելու հնարավորություն ունեցավ, բայց Գիորգի Լորիան հուսալի խաղաց՝ երկու անգամ փրկելով թիմին գոլից։

Ի դեպ, 39-ամյա Լորիան այս խաղով ավարտեց իր կարիերան. նա 79 խաղ անցկացրեց Վրաստանի հավաքականի կազմում։ Խաղի մեկնարկից առաջ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Իաշվիլին դարպասապահին հանձնեց հատուկ մրցանակ։