
2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում վարորդներին 1940 տուգանք է նշանակվել արտանետումների նորմերը գերազանցելու համար: Այս մասին հայտնել է Վրաստանի շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտը:
Միայն մայիսին դեպարտամենտի աշխատակիցները 503 տուգանք են նշանակել՝ 441-ը՝ ֆիզիկական անձանց, 62-ը՝ իրավաբանական անձանց: Դրանցից 292-ը՝ մարդատար ավտոմեքենաների, 193-ը՝ միկրոավտոբուսների, 18-ը՝ բեռնատարների վարորդների:
Մայիսի տուգանքների վիճակագրությունը ըստ քաղաքների.
Թբիլիսի – 226
Բաթումի – 110
Ռուսթավի – 88
Քութաիսի – 79
2023 թվականի սեպտեմբերից Վրաստանի չորս խոշորագույն քաղաքներում սկսվել է ավտոմեքենաների մոնիթորինգ։ Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտի շարժական խմբերը կանգնեցնում են այն մեքենաները, որոնց արտանետման խողովակից նկատելի ծուխ է դուրս գալիս, և տեղում կատարում ստուգումներ։: Միաժամանակ նրանք հետևում են վառելիքի որակին բենզալցակայաններում: Նպատակն է բարելավել օդի որակը:
Արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը գերազանցելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 100 լարիով, իրավաբանական անձը՝ 500 լարիով: Կրկնակի խախտման համար ֆիզիկական անձինք տուգանվում են 300 լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 1.5 հազար լարիով: Երրորդ անգամ ֆիզիկական անձանց համար նախատեսված է 600 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց համար՝ 3 հազար լարի տուգանք:
Եթե տուգանքը վճարվում է տուգանքի տրման օրվանից 10 օրվա ընթացքում, գումարը նվազեցվում է 20%-ով: