Թբիլիսին և Երևանը քույր քաղաքներ են. Տկղեմալաձե

Թբիլիսին և Երևանը քույր քաղաքներ են. Տկղեմալաձե

Թբիլիսիի փոխքաղաքապետ Գիորգի Տկղեմալաձեն հանդիպել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուկչյանին։ Վերջինս այցելել է Թբիլիսի` մասնակցելու համար Տեղական զարգացման տարածաշրջանային ֆորումին:

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են քաղաքների միջև իրականացված նախագծերը և ապագա համագործակցությունը:

«Կարևոր է, որ Երևանի փոխքաղաքապետը մասնակցում է տեղական տնտեսական ֆորումին: Թբիլիսին և Երևանը քույր քաղաքներ են: Այսօր մենք խոսեցինք մեր փորձի մասին մեր քաղաքներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Երևանը սկսում է տրանսպորտային բարեփոխումներ, այս առումով մեր փորձը հատկապես հետաքրքիր է նրանց: Մենք նախատեսում ենք ակտիվորեն համագործակցել ապագայում, մանրամասն տեղեկացնել նրանց տարբեր որոշումների և գործնական արդյունքների մասին», — ասել է Գիորգի Տկղեմալաձեն:

Արմեն Փամբուկչյանի հետ հանդիպմանը մասնակցել են Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրիա Բասիլաիան, Թբիլիսիի քաղաքային տնտեսական զարգացման ծառայության ղեկավար Վախթանգ Լոմջարիան և քաղաքային խորհրդի անդամ Կախաբեր Լաբուչիձեն:

Aliq.ge