«Ելակե Լուսին»՝ աշխարհի մի շարք երկրների երկնքում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Ելակե Լուսին»՝ աշխարհի մի շարք երկրների երկնքում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում հունիսի 10-ի երեկոյան բնակիչները կարողացել են երկնքում տեսնել «Ելակե Լուսին»-ը։ 

Այս անունը կապված է հյուսիսամերիկյան հնդկացիների ավանդույթների հետ, որոնց համար նման լիալուսինը նշանավորում է ելակի բերքահավաքի սեզոնի սկիզբը:

Երբ լուսինը բարձրանում է հորիզոնից վեր, այն ձեռք է բերում տաք վարդագույն-նարնջագույն երանգներ: Դա տեղի է ունենում Երկրի մթնոլորտում լույսի բեկման և ցրման պատճառով։


«Ելակե Լուսնի» լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում։ Օգտատերերը կիսվել են կադրերով Ղրիմից, Պրիմորյեից, Տյումենից, Լիվերպուլից, Աթենքից, Իրաքի, Կիպրոսի, Թուրքիայի քաղաքներից և այլն:

Հաջորդ այսպիսի լիալուսինը սպասվում է 2043 թվականին։ auroranews.am