Խոջաբեկ թաղամասում կամուրջների կառուցումը հասցվեց ավարտին

Խոջաբեկ թաղամասում կամուրջների կառուցումը հասցվեց ավարտին

Արմեն Վարդանյանին պատկանող շինարարական կազմակերպությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում կառուցեց երկու կամուրջ: Այսուհետև բնակիչներն առանց խոչընդոտի կարող են իրենց ցանքատարածություններ գնալ ոչ միայն գոյւղատնտեսական տեխնիկայով, այլ նաև՝ մարդատար մեքենաներով:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի բնակիչները չէին կարողանում մշակել իրենց գյուղատնտեսական անդաստանները կամուրջների բացակայության պատճառով:

Այս խնդիրը առաջացել րէ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքներն սկսելուց հետո: Շինաշխատանքների իրականացման ժամանակ այն հողատարածքները, որոնք գտնվում էին գետերի մեջտեղում, հայտնվել էին շրջափակման մեջ: Խնդրի լուծման համար տեղական բյուջեից հատկացվել էր 8, 500 լարի գումար:


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting