
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում հունիսի 10-ից սկսվել է գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների առաջին փուլը, որը նախատեսում է հարթեցում և հողային աշխատանքներ։
NOR-ի հետ զրույցում բնակիչները գոհունակությամբ արձագանքեցին կատարվող աշխատանքներին, նրանք նշեցին, որ ասֆալտապատումը կնպաստի գյուղի ընդհանուր բարեկարգմանն ու կբարելավի բնակիչների կյանքի որակը։
Բնակիչները հատկապես կարևորում են փոշու նվազումը, մաքուր օդի պահպանումը, ինչպես նաև մեքենաների տեղաշարժի դյուրացումը։ Աշխատանքների որակի վերաբերյալ կարծիքները հիմնականում դրական էին՝ շեշտադրմամբ, որ արդյունքը լիարժեք տեսանելի կլինի ասֆալտապատման ավարտից հետո։
Նշենք, որ աշխատանքների ժամկետը 20 շաբաթ է, ասֆալտապատման աշխատանքների առաջին փուլը կտևի 12 շաբաթ:
Մրցույթը շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը: նախագծի գնահատված ընդհանուր արժեքը 1,420,000 լարի, ներառյալ ԱԱՀ-ն։
Ծրագիրը ամբողջությամբ (100%) ֆինանսավորվում է 2025-2026 թթ. տեղական բյուջեից։
Նախագծի որոշման համաձայն կասֆալտապատվի Հեշտիա գյուղի ներքին ճանապարհներից 3 հատված՝
Առաջին ճանապարհահատվածը՝ 1568 մետր
երկրորդ ճանապարհահատվածը՝ 375 մետր
երրորդ հատվածը 294 մետր։
Տեսանյութ․