«Միսս Հայաստան 2025» գեղեցկության մրցույթի թագը նվաճել է ծնունդով Ախալքալաքից 20-ամյա Անուշ Աղաբալյանը

«Միսս Հայաստան 2025» գեղեցկության մրցույթի թագը նվաճել է ծնունդով Ախալքալաքից 20-ամյա Անուշ Աղաբալյանը

«Միսս Հայաստան 2025» գեղեցկության մրցույթի թագը նվաճեց 20-ամյա Անուշ Աղաբալյանը: 

20-ամյա լեզվաբան Անուշը ներկայացնում էր Շիրակի մարզը։ Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները ներկայացան 3 կերպարով՝ ազգային հագուստ, լողազգեստ և երեկոյան զգեստ: 

Երեկոն վարում էին Գրիշա Աղախանյանն ու Մանե Գրիգորյանը:

Վիցե միսս տիտղոսին արժանացել է 21-ամյա լոռեցի Մարիամ Խաչատրյանը: