Վերջին երեք օրերին ՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ընկերությունը իրականացնում է Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե և Գոգոլ փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Ընկերության ղեկավարի տեղակալ Գեորգի Ինասարիձեի խոսքով՝ այժմ ընթանում են Գոգոլ, Ճավճավաձե և Չափաև փողոցների առաջին շերտի ասֆալտապատման աշխատանքները, որի ավարտին կհետևի նաև երկրորդ շերտի ասֆալտապատումը:
Հիշեցնենք, որ նշված փողոցների ասֆալտապատումը իրականացվում է Տարածաշրջանային զարգացման և Բարձրալեռնային տարածաշրջանների զարգացման հիմնադրամների կողմից: Ճավճավաձե փողոցի 348 մետրանոց հատվածի ասֆալտապատման համար հատկացվել է 137, 003 լարի, Գոգոլ փողոցի 1145 մետրանոց հատվածի համար՝ 448362.19 լարի , Չափաև փողոցի 250 մետրանոց հատվածի համար՝ 96, 341 լարի գումար:
Գարուշ Արզումանյան