Էքստեռն քննությունների գրանցումը սկսվել է. անհրաժեշտ փաստաթղթեր

Էքստեռն քննությունների գրանցումը սկսվել է. անհրաժեշտ փաստաթղթեր

12-րդ դասարանի ծրագրի էքստեռն կարգով հաղթահարման քննությունների համար գրանցումը սկսվել է։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սահմանել է ընդհանուր կրթության 12-րդ դասարանի առարկաների ծրագրերը էքստեռն կարգով հաղթահարելու քննությունների անցկացումն ու գրանցման ժամկետները:

Ցանկացողները կարող են գրանցվել 2025 թվականի հունիսի 11-ից մինչև հունիսի 17-ը ներառյալ, իսկ քննությունները կանցկացվեն 2025 թվականի հունիսի 20-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ։

Քննությանը մասնակցելու իրավունք ունի այն անձը, որի տարիքը համապատասխանում է կամ գերազանցում է էքստեռնի կարգով հաղթահարվող դասարանի աշակերտների տարիքային խմբին, և որը հաղթահարել է նախորդ դասարանի ուսումնական ծրագիրը։

Էքստեռն կարգով կրթություն ստանալու նպատակով լիազորված օրինական ներկայացուցիչը (անչափահասի դեպքում) կամ չափահաս անձը անձամբ պետք է սահմանված ժամկետներում համապատասխան փաստաթղթերով դիմում ներկայացնի ռեսուրս կենտրոն՝ հետևյալ կարգով․

  • Եթե անձը սովորում է դպրոցում` դիմումը ներկայացվում է այն ռեսուրս կենտրոն, որի տարածքում գտնվում է տվյալ դպրոցը,
  • Եթե անձը չի հաճախում որևէ դպրոց` դիմումը կարող է ներկայացվել ցանկացած ռեսուրս կենտրոն՝ ըստ դիմողի ցանկության։

Էքստեռն կարգով քննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․

  • Էքստեռն կարգով կրթություն ստանալ ցանկացողի անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ (հասցե, հեռախոսահամար, էլ․ հասցե),
  • Որ դասարանը/դասարանները կամ կիսամյակը/կիսամյակները, ինչպես նաև որ առարկան(երը) ցանկանում է հաղթահարել էքստեռն կարգով,
  • Լեզուն, որով դիմողը ցանկանում է հանձնել էքստեռնի քննությունները (վրացերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, հայերեն),
  • Օտար լեզու(ներ)ը, որոնցով պետք է անցկացվեն քննությունները՝ ըստ անհրաժեշտության,
  • Ընտրովի առարկան՝ ըստ ազգային ուսումնական պլանի, որը նույնպես ցանկանում է հանձնել,
  • Դիմողի ծննդյան վկայականի կամ ինքնությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • Այն փաստաթուղթը, որը հավաստում է դիմողի կողմից նախորդ դասարանի կամ կիսամյակի ուսումնական ծրագրի յուրացումը,
  • Եթե դիմողը կրթություն է ստացել արտերկրում՝ համապատասխան հաստատող փաստաթուղթ, որը պետք է ճանաչված լինի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • Եթե քննությունը վերաբերում է միջնակարգ մակարդակի առանձին դասարանի կամ կիսամյակի առարկային/առարկաներին, ապա անհրաժեշտ է դպրոցի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ տվյալ ուսումնական ծրագիրը պետք է հաղթահարի էքստեռն կարգով։

aliq.ge