
Հունիսի 12-ին Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում 4-րդ դասարանցիների մասնակցությամբ` տարրական դասարանն ավարտելու առթիվ, որը կազմակերպել էր ուսուցչուհի Արփինե Չոբանյանը։
Աշակերտները հանդես եկան հրաժեշտի և շնորհակալական խոսքով։ Ներկայացրին հայկական և վրացական ազգային պարեր, ինչպես նաև երգեր ու փոքրիկ բեմադրություն։ Միջոցառմանը ներկա էին ծնողները և ուսուցիչները:
Աշակերտներն իրենց բանաստեղծություններում հուզմունքով ասացին, որ հրաժեշտ են տալիս տարրական դասարանին և պատրաստվում են հինգերորդ դասարանում սովորելու, որտեղ նրանք կունենան նոր ուսուցիչներ։
«Աշակերտները այցելեցին դպրոց 2020 թվականին, ինչպես հիշում ենք դժվար տարի էր, կորոնավիրուսի պայմաններում։ Առաջին դասարանը սովորեցին հեռավար, որը փոքր հետք թողեց ուսման վրա, բայց հետո ամեն ինչ դարձավ դյուրին, երեխաները յուրացրին ծրագիրը։ Շատ լավ դասարան են՝ ընկերասեր, խելացի և ձգտվող»,- հրաժեշտի իր խոսքում նշեց Գայանե Սերոբյանը։
Տարրական դպրոցը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշակերտին տրվում է առավել անհրաժեշտ գիտելիքներ, ինչպես նաեւ սեր եւ հարգանք ամեն ինչի հանդեպ, հոգեւոր, բարոյական եւ տրամաբանորեն մտածելու կարողություն։
Տեսանյութ՝