Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել․ Բոլոր ուղևորները զոհվել են

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել․ Բոլոր ուղևորները զոհվել են

Ռոյթերսը հաղորդում է, որ Հնդկաստանում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել են Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Կանադայի քաղաքացիներ։

Air India ավիաընկերության տվյալներով՝ Ահմեդաբադի օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց վթարի ենթարկված Boeing 787-8 ինքնաթիռում եղել է 242 մարդ, այդ թվում՝ 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Ուղևորների թվում են եղել Հնդկաստանի 169 քաղաքացի, Մեծ Բրիտանիայի 53 քաղաքացի, Պորտուգալիայի 7 քաղաքացի և Կանադայի մեկ քաղաքացի։

Հնդկաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վթարի հետևանքով «շատերը մահացել են»։

Տեղական ոստիկանության տվյալներով՝ Լոնդոնի Գատվիկ օդանավակայան թռչող ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել քաղաքացիական տարածքում։

«Շենքը, որի վրա ինքնաթիռը վթարի է ենթարկվել, բժիշկների հանրակացարան է։ «Մենք մաքրել ենք տարածքի 70-80%-ը», – լրագրողներին ասել է բարձրաստիճան ոստիկանը։