Հրդեհ է բռնկվել Նինոծմինդա քաղաքի մոտակա ցանքատարածություններում

Հրդեհ է բռնկվել  Նինոծմինդա քաղաքի մոտակա ցանքատարածություններում

Նինոծմինդայի մունիցպալիտետում վերջին երկու ամիսներին տիրող երաշտի և շոգ եղանակի պատճառով հրդեհները հաճախակիացել են:

Օգոստոսի 12-ին ժամը 16:00-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Նինոծմինդա քաղաքի մոտակայքում գտնվող ցանքատարածություններում, որը քամու պատճառով արագությամբ տարածվել էր և գնալով մոտենում էր մոտակայքում գտնվող խոտերի դեզերին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հրշեջ ծառայությունը, տեղում իրականացնելով համապատասխան միջոցառումները, կարողացել է տեղայնացնել և մարել կրակը:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting