
Այսօրվա երիտասարդները մասնագիտության ընտրության հարցում նախապատվությունը տալիս են տեխնոլոգիական ոլորտներին՝ հատկապես ծրագրավորմանը և արհեստական ինտելեկտին։
Հունիսի 13-ին իրականացրինք հարցում բնակիչների շրջանում՝ պարզելու, թե այսօրվա դրությամբ որ մասնագիտություններն են համարվում առավել պահանջված։
«Այսօր ամենապահանջվածն, իմ կարծիքով, ծրագրավորումն է։ Տեխնոլոգիան անընդհատ զարգանում է, և լավ մասնագետները միշտ են աշխատանք գտնում։ Երիտասարդները ձգտում են սովորել այնպիսի մասնագիտություն, որն ունի ապագա ու հնարավորություն նաև արտերկրում աշխատելու»,-նշեց հարցվածներից մեկը։
Սակայն մեկ այլ բնակիչ նշեց, որ ծրագրավորողին արդեն համարյա թե փոխարինում է արհեստական ինտելեկտը։ «Իմ կարծիքով արհեստական ինտելեկտի ոլորտը այսօր դարձել է տարածված և առաջատար։ Այն զարգանում է ոչ թե միայն մեկ ուղղությամբ, այլ գրեթե բոլոր ոլորտների մեջ, տեխնոլոգիայից մինչև բժշկություն, կրթություն, արվեստ և նույնիսկ գյուղատնտեսություն։ Սա նշանակում է, որ AI-ն այլևս ոչ թե պարզապես մի մասնագիտություն է, այլ նոր մտածողության և աշխատանքի եղանակ։ Եթե մի քանի տարի առաջ մասնագիտություն էր համարվում ծրագրավորումը, այսօր շատերը դառնում են AI-ով աշխատող մասնագետներ, առանց ծրագրավորող լինելու»։
Ինչպես հայտնեց մեկ այլ ուսանող, վերջին տարիներին շատ է աճել պահանջարկը գրաֆիկ դիզայնի նկատմամբ։ Հիմնականում ամեն ինչ տեղափոխվում է թվային հարթակ։ Բիզնեսներն ու կազմակերպությունները փնտրում են մասնագետներ, որ իրենց լոգոները, կայքերը, սոցիալական ցանցերի բովանդակությունը պրոֆեսիոնալ ձևով ներկայացնեն։ Շատ երիտասարդներ հենց այս ուղղությամբ են գնում, հատկապես եթե ստեղծագործելու ձիրք ունեն։
Հարցվածներից 5 հոգին համակարծիք էին, որ ակտուալ է ծրագրավորողի մասնագիտությունը։ 3 հոգի նշեցին դիզայների մասնագիտությունը։ Իսկ մեկն էլ հավելեց, որ արհեստական ինտելեկտի ոլորտը այսօր դարձել է տարածված։
Հարցազրույց երիտասարդի հետ՝
Ահա մի քանի մասնագիտություններ, որոնք այսօր ակտուալ են ըստ բնակիչների: