Նինոծմինդա քաղաքի նախկին տպարանի շենքը վերանորոգումից հետո կծառայի որպես մանկապարտեզ: Վերանորոգման համար տեղական բյուջեից հատկացվել էր 178 հազար լարի գումար:
Վերանորոգման համար հայտարարված մրցույթը շահել էր անհատ ձեռներեց Աղվան Քոսյանը 142 հազար լարիի դիմաց: Ներկայումս ավարտին է հասցված շենքի երկրորդ հարկի վերանորոգումը:
Իսկ շենքի առաջին հարկի վերանորոգման համար տեղական բյուջեից հատկացվել է ևս 80 հազար լարի գումար:
Առաջին հարկում արդեն ընթանում են վերանորոգման աշխատանքները:
Մանրամասների մասին զրուցեցինք շինարար Նորիկ Մկոյանի հետ.
Բորիս Ղարսլյան