Վրաստանը սեպտեմբերի 1-ից տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար կներդնի հատուկ բնակության թույլտվություն

Վրաստանը սեպտեմբերի 1-ից տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար կներդնի հատուկ բնակության թույլտվություն

Սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ներդնում են տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար բնակության թույլտվության նոր տեսակ։

ՏՏ բնակության թույլտվությունը կտրամադրվի երեք տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ, ընդհանուր առմամբ առավելագույնը 12 տարի ժամկետով։ Այս տեսակի բնակության թույլտվությունը հասանելի կլինի ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին, այլև նրանց ընտանիքի անդամներին։

Փոփոխություններն ընդունվել են երրորդ, վերջնական ընթերցմամբ և հրապարակվել են օրենսդրական տեղեկագրի կայքում։

ՏՏ ոլորտում աշխատող աշխատանքային միգրանտներին, թե՛ միջազգային ընկերություններում վարձվելու, թե՛ Վրաստանում «փոքր բիզնեսի» կարգավիճակ ունեցողներին, կտրվի հատուկ բնակության թույլտվություն։

Հատուկ բնակության թույլտվության համար դիմորդները պետք է գրանցվեն Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունում։ Դրա համար նրանք պետք է ներկայացնեն առնվազն երկու տարվա աշխատանքային փորձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև եկամտի մասին տեղեկանք, որը պետք է կազմի առնվազն 25 հազար դոլար տարեկան։

Կարգավիճակը կդադարեցվի, եթե կրողը 12 ամսվա ընթացքում իրականում Վրաստանում չի լինի 183 օրից պակաս։

Վրաստանի կառավարությանը հանձնարարվել է մինչև սեպտեմբերի 1-ը որոշել տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված գործունեության ցանկը և մշակել մասնագետների գրանցման կարգ և մեխանիզմ։