Նինոծմինդայի սաները փայլեցին Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում

Նինոծմինդայի սաները փայլեցին Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում

Հունիսի 13-ին Երևանում անցկացվեց Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան՝ «Թվերը խոսում են աշխարհի բոլոր լեզուներով» խորագրով։ Մրցույթին մասնակցում էին տասից ավել պետություններ, որոնց թվում նաև Վրաստանը՝ ներկայացված IQ CENTER NINOTSMINDA կենտրոնով։

Վրաստանը ներկայացնող մասնակիցները Նինոծմինդայի շրջանի տարբեր գյուղերից էին՝ Դիլիֆ, Ջիգրաշեն, Օրոջալար, Գանձա, Փոկա, Սաթխա, Հեշտիա, Ժդանովական, Խանչալի, Մեծ և Փոքր Արագյալ։ Չնայած տարիքին՝ 8-ից 10 տարեկան, երեխաները ցուցաբերեցին բարձր մակարդակի պատրաստվածություն և հասան զգալի հաջողությունների։

Մենթալ թվաբանության կենտրոնի ուսուցիչ և մարզիչ Հակոբ Մարիկյանը նշեց․«Մեր սաները փայլուն դրսևորեցին իրենց. ունենք 5 չեմպիոն առաջին տեղում, 3-ը՝ երկրորդ, 1-ը՝ երրորդ։ Իսկ մյուս սաները մրցանակակիր դարձան տարբեր կարգերում՝ ըստ մասնակցության արդյունքների»։
Նա հավելեց, որ շնորհավորում են և հպարտանում են իրենց սաների հաջողություններով, իսկ մասնակցությունը, իր խոսքով, արդեն իսկ հաղթանակ է։

Նշենք, որ Նինոծմինդայում Մենթալ թվաբանության կենտրոնը գործում է արդեն շուրջ մեկուկես տարի։ Այս համակարգը նպաստում է երեխաների ուղեղի ակտիվ զարգացմանը, ուշադրության, հիշողության, և արագ կողմնորոշվելու ունակությունների կատարելագործմանը։

Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային մասնակցել են IQ CENTER NINOTSMINDA կենտրոնի 38 սաներ.

  • Անտոն Գրիգորյան
  • Հովհաննես Աստոյան
  • Կամիլա Արոյան
  • Լարիսա Քաշանյան
  • Գայանե Հովսեփյան
  • Աղասի Էգնատոսյան
  • Սարգիս Կռունկյան
  • Նարեկ Արզումանյան
  • Գոռ Ղուկասյան
  • Մարիա Թովմասյան
  • Տիգրան Կռունկյան
  • Հռիփսիմե Սումբուլյան
  • Գևորգ Սումբուլյան
  • Սլավիկ Սանոսյան
  • Նարեկ Մզիկյան
  • Անի Զադիկյան
  • Միլենա Իգիթյան
  • Նարեկ Մկոյան
  • Սերգեյ Ղազարյան
  • Գրիշա Մզիկյան
  • Լիդա Հովհաննիսյան
  • Տիգրան Գևորգյան
  • Ռիտա Գևորգյան
  • Մանվել Պողոսյան
  • Դավիթ Զալալյան
  • Աննա Լոռեցյան
  • Ալվարդ Հովհաննիսյան
  • Խաչիկ Կաչաչյան
  • Մարիամ Ստամբոլցյան
  • Ծովինար Չարչյան
  • Հայկ Կոբելյան
  • Արուսիկ Փութուլյան
  • Լիլիթ Կռունկյան
  • Աիդա Հարությունյան
  • Սլավիկ Սանոսյան
  • Վալենտինա Մարգարյան
  • Նաիրի Մզիկյան
  • Անի Ջաղացպանյան։

Տեսանյութ․