Ծալկայի Դարակով գյուղի ճանապարհի խնդիրը

Ծալկայի Դարակով գյուղի ճանապարհի խնդիրը

Ծալկայի շրջանի Դարակով գյուղի ճանապարհը վատ վիճակում է, այս մասին տեղեկացնում է Դարակով գյուղի բնակիչը ուղարկելով տեսանյութ NOR ռադիոկայանի խմբագրություն։ Բնակչի խոսքերով ճանապարհը վերանորոգման փուլում էր, բայց վատ եղանակի ու անձրևների պատճառով աշխատանքները դադարեցին ու հիմա չեն շարունակվում։

Դարակովի ճանապարհի վիճակը՝ տեսանյութում․

Վերոնշյալ խնդրով NOR ռադիոկայանը կապ հաստատեց Դարակով գյուղի գյուղապետ Բաբկեն Վայրադյանի հետ, պարզելու համար թե ինչ աշխատանքներ են կատարվում։

Վայրադյանը մեզ հայտնեց, որ դեռ ընթանում են հողային աշխատանքներ 2 գյուղում՝ Դարակով և Ծինծղարո, իրենց գյուղում հողային աշխատանքները արդեն վերջացրել են, մյուս գյուղում էլ կավարտեն հողային աշխատանքները և կսկսվի խճապատումը։ Գյուղապետը նաև հավելեց, որ արդեն 15 օր է ինչ աշխատանքները սկսվել են, իսկ ընդհանուր աշխատանքի համար նախատեսված ժամկետը 2 տարի է։

Նշենք, որ հայտարարված մրցույթը շահել է ՇՊՍ Ջեո Բիլդ Գռուպ ընկերությունը՝ 3 571 000 լարի գումարի դիմաց, որը ամբողջովին մունիցիպալ բյուջեից է։

Մրցույթի համարը՝ NAT250003538

Ստորև տեղադրված նկարները վերցված են tenders.procurement.gov.ge կայքից։

Դարակով, (Դարագյուղ, Դարաքով հին անվանումներն են)՝ հայաբնակ գյուղ է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Ծալկայից 15 կմ արևմուտք։