Վատ եղանակը կպահպանվի նաև հունիսի 16-17-ին

Վատ եղանակը կպահպանվի նաև հունիսի 16-17-ին

Հունիսի 16-17-ը Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ և ամպրոպներ, իսկ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ։ Սպասվում են արևմուտքից փչող ուժեղ քամիներ։

Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա ջրհեղեղների, ինչպես նաև լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման (վտանգավորության մակարդակ՝ միջին)։