Նինոծմինդա քաղաքում արդեն մի ամիս է առկա է ջրի խիստ անբավարարության խնդիր:
Ստեղծված իրադրությունում ՛՛Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող՛՛ ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակիցները որոշել են օգնել բնակիչներին: Ամեն օր նրանք տարբեր բնակիչների, ովքեր զանգահարում և ջուր են խնդրում, ջուր են տանում մեքենաներով:
Ջրի անբավարարության պատճառը ոչ անձրևային եղանակն է, որի պատճառով ջրավազաններում ջրի քանակությունը շատ քիչ է և չի բավարարում բնակիչներին: Պատճառներից մեկն էլ բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքն է, ովքեր, փոխելով ջրհորների ջրի ուղղությունը, անխնա ջրում են իրենց տնամերձ հողամասերը: