Հետկանչ դպրոց․ Սաթխայի 1989-1990 ուստարվա շրջանավարտներ

Հետկանչ դպրոց․ Սաթխայի 1989-1990 ուստարվա շրջանավարտներ

35 տարի անց. Սաթխայի դպրոցի շրջանավարտները կրկին դպրոցում են

Օրերս Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի հանրային դպրոցում տեղի ունեցավ հուզիչ ու ջերմ հանդիպում։ 1989-1990 ուսումնական տարվա 15 շրջանավարտներ, անցյալից 35 տարի անց, կրկին վերադարձան դպրոց՝ հիշելու իրենց մանկությունն ու դպրոցական տարիները։

Հանդիպման մասնակիցներից շատերը ժամանել էին արտերկրից՝ միասնաբար վերապրելու անցած օրերը, հարգանքի տուրք մատուցելու իրենց ուսուցիչներին, ինչպես նաև՝ վաղամեռիկ դասընկերուհի Արևիկ Մնդլյանի հիշատակին։ Հանդիպման շրջանակում դպրոցի բակում ծառ տնկվեց՝ որպես հիշատակի և անմոռաց վերամիավորման խորհրդանշան։

Շնորհակալության խոսքեր հնչեցին դասավանդած ուսուցիչներին՝ տարիներ առաջ փոխանցած գիտելիքների, հոգատարության և նվիրման համար։ Հիշարակվեց դասվար Գինեվարդ Անանիկյանը։ Ներկա էին նաև դասվար Գոհար Իսպիրյանը և ավագ դպրոցի դասղեկ Սուսաննա Սանոսյանը, որոնք իրենց բարեմաղթանքները փոխանցեցին արդեն հասուն սաներին։

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում՝ լի հիշողություններով, ընկերական զրույցներով ու անցյալից բերված ժպիտներով։ Հանդիպումը իր հետքը թողեց դպրոցում հուշանվերի տեսքով։