
«Եվրոպական խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել վիզային ռեժիմի կասեցման նորացված մեխանիզմի վերաբերյալ»,- գրված է ԵՄ նախագահող երկրի՝ Լեհաստանի X-ում հրապարակված հայտարարության մեջ։
«Մեխանիզմների թարմացումը» ենթադրում է ավելի պարզեցված ընթացակարգ։
Ինչպես հաղորդվում է, նոր օրենքը կօգնի Եվրոպական Միությանը ավելի հստակ արձագանքել առանց վիզայի ճանապարհորդության կանոնների խախտումներին։ aliq.ge