54 տարի անց՝ դպրոցական ընկերների ջերմ վերամիավորումը

54 տարի անց՝ դպրոցական ընկերների ջերմ վերամիավորումը

Հունիսի 17-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի հանրային դպրոցում տեղի ունեցավ ջերմ ու հուզիչ հանդիպում։ 1970-1971 ուսումնական տարվա շրջանավարտները 54 տարի անց կրկին հավաքվեցին իրենց հարազատ կրթօջախում՝ կիսվելու հիշողություններով, մանկության ընկերական մթնոլորտով ու դպրոցական տարիների ապրումներով։

Հանդիպմանն էին միացել նաև դպրոցի տնօրեն Աիդա Չախոյանը, շրջանավարտների ռուսաց լեզվի, հայոց լեզվի և գրականության ուսուցիչները։ Ինչպես նաև դասղեկ Ռազմիկ Էլբակյանը։ Առաջին դասղեկը եղել է Ազգանուշ Իսպիրյանը։ Նախկին շրջանավարտները ուսուցիչների հետ տեղափոխվեցին լուսավոր անցյալ, վերհիշեցին անցած և կարոտած տարիները։

Շնորհակալության խոսքեր հնչեցին ուսուցիչներին՝ տված գիտելիքների, հոգատարության ու առաջնորդության համար։ Ուսուցիչները նույնպես հանդես եկան բարեմաղթանքներով՝ իրենց սրտի խոսքը հղելով սաներին։ Հավաքվածները միասին հարգեցին կյանքից հեռացած ուսուցիչների ու վաղամեռիկ դասընկերների հիշատակը։

Այսպիսի հանդիպումները ոչ միայն վերամիավորում են ընկերներին, այլև լիցքավորում են բոլորին՝ հիշեցնելով, թե որտեղից է սկսվել ամեն ինչ։

Տեսանյութ՝

Ֆոտո՝