WhatsApp-ում առաջին անգամ կհայտնվի գովազդ

WhatsApp-ում առաջին անգամ կհայտնվի գովազդ

WhatsApp մեսենջերը հայտարարել է, որ հավելվածում առաջին անգամ կհայտնվի գովազդ։ 

«Մենք մի քանի նոր հնարավորություններ ենք ներդնում «Թրենդային» ներդիրում, որը ցուցադրում է և՛ ալիքները, և՛ կարգավիճակը։ Վերջին երկու տարիների ընթացքում մենք քրտնաջան աշխատել ենք, որպեսզի այս ներդիրը դառնա WhatsApp-ի մասին նոր բաներ բացահայտելու վայր, և այժմ այն ​​ամեն օր օգտագործվում է 1.5 միլիարդ մարդու կողմից», – ասվում է WhatsApp-ի կայքում։

Բացի այդ, WhatsApp-ի օգտատերերը կկարողանան ամսական բաժանորդագրվել ալիքներին, իսկ WhatsApp-ը միաժամանակ կառաջարկի նոր ալիքներ, որոնք կարող են հետաքրքիր լինել։

Գովազդները կհայտնվեն միայն «Ակտուալ» բաժնում, որն առանձին է անձնական զրույցներից։ Հետևաբար, գովազդները չեն խանգարի նրանց, ովքեր WhatsApp-ն օգտագործում են միայն անձնական զրույցների և զանգերի համար, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։