
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի թիրախում, հատուկջոկատայինները հայտնի գործարարի տանն են.
Անվտանգության ուժերը կոտրել են Երևանում Սամվել Կարապետյանին աջակցելու համար նրա տան մոտ հավաքված մարդկանցից երկուսի ձեռքերը։
Դրա մասին RT-ին պատմել է ինքը՝ «Տաշիր» խմբի նախագահը։ Նա միաժամանակ հաստատել է, որ իր 45 կողմնակիցներ ձերբակալվել են։
Հիշեցնենք որ այսօր Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթացել։ Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը, անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին, ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Հարցազրույցի տարածումից րոպեներ անց, Նիկոլ Փաշինյանը նման գրառում է արել.
«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Փաշինյանի գրառումից հետո ԱԺ–ում ՔՊա–ական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան Սամվել Կարապետյանի հայտարարություններին, ըստ էության սպառնալով «զբացվել Սամվել Կարապետյանով»։
Խուզարկությունների մասին լուրերի տարածումից րոպեներ անց էլ Փաշինյանը հերթական գրառումն է արել.
«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։