
Վրաստանի հանրակրթական դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների ատեստավորման գործընթացը կսկսվի հունիսի 17-ից։
Ինչպես մեզ տեղեկացրեց Նինոծմինդա քաղաքի հանրակրթական հաստատությունների՝ Ռեսուրս կենտրոնի գործավար Սիլվա Փութուլյանը, բոլոր անհրաժեշտ տեղեկությունները իրենք արդեն ուղարկել են և ըստ նախատեսվածի գործընթացը կսկսվի հունիսի 17-ից։
Այս տարի որոշ կարևոր փոփոխություններ են կատարվել կրթական համակարգում։ Բազային ատեստատ (9-րդ դասարանի) այլևս չի տրվում: Այդ փոփոխության համաձայն՝ մյուս տարվանից աշակերտները դպրոցն ավարտած կհամարվեն միայն 10-րդ դասարանից սկսած, իսկ միջնակարգ ատեստատ կստանան ուսումնական վերջին՝ 12-րդ դասարանի ավարտին։
Հիշեցնենք, որ ատեստատը հանդիսանում է դպրոցական կրթության ավարտի պաշտոնական վկայագիր և առանց դրա հնարավոր չէ դիմել բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։
Հարկ է նշել, որ 2025 թվականին Վրաստանում փոփոխվում են մի շարք կրթական ծրագրեր․