
Գորիի Թամար Մեփե փողոցի բնակելի բնակարանում երիտասարդ կին է վիրավորվել։ 20-ամյա կինը շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել է Գորիի ռազմական հոսպիտալ։
Հարևանների խոսքով՝ կնոջը վիրավորել է ամուսինը։
Նրանց խոսքով՝ նրան ֆիզիկական բռնություն գործադրելուց հետո ամուսինը ինքնավնասում է կատարել։ Նրան տեղափոխել են «Գորմեդի» կլինիկա։
Երիտասարդ կինը մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վնասվածքներ ունի և այժմ վիրահատվում է։ Նրա կյանքին այս փուլում վտանգ չի սպառնում։
«interpressnews»-ի փոխանցմամբ՝ զույգը երկու ամիս է՝ ամուսնացած է։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքի վերաբերյալ հետաքննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի «Կ» ենթակետով, որը ենթադրում է սպանության փորձ ծանրացուցիչ հանգամանքներում։