
Այսօր՝ հունիս 19-ին NOR ռադիոկայանի լրագրողները այցելեցին Նինոծմինդա քաղաքի մի քանի մթերային խանութներ՝ պարզելու համար հիմնական սննդամթերքների գները թանկացել են, թե էժանացել։
Այցելելով տարբեր խանութներ՝ նկատեցինք, որ առաջին կարգի 50 կգ-անոց 1 պարկ ալյուրի արժեքը տատանվում է 60-68 լարիի միջև, իսկ բարձր կարգի 25 կգ-անոց 1 պարկ ալյուրը 48-58 լարի։ 50 կգ-անոց 1 պարկ շաքարավազի արժեքը 113-120 լարիի սահմաններում է, 5 լիտր արևածաղկի ձեթի գինը տատանվում է 23-30 լարիի սահմաններում՝ կախված ապրանքանիշից։
NOR ռադիոկայանի լրագրողները նաև հարցում անցկացրին Նինոծմինդա քաղաքում, պարզելու համար թե ինչքանով է բնակիչներին հարմար սննդամթերքների գները․
«Գները սարսափելի են, իսկ ապրանքը որակ չունի»,- ասաց բնակիչներից մեկը, իսկ կան մարդիկ, ովքեր անգամ տեղյակ չեն սննդամթերքների գներից։
Հունվար-հունիս ամիսներին գնային փոփոխության տարբերությունը զգալի չէ, միայն շաքարավազն է էժանացել, իսկ մյուսները թանկացել են՝ ալյուրի գինը 65 լարի էր, իսկ հիմա 60-ից 68 լարի է, շաքարավազը 150 լարի էր, իսկ հիմա 113- ից 120 լարի, 5 լիտրանոց ձեթը 22,50-ից 23 լարի էր, իսկ հիմա 23-ից 30 լարի է։
Բնակիչների կարծիքները լսեք ձայնայինում՝