
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բնակիչները իրենց միջոցներով և ցանկությամբ կառուցում են նոր ժամանցային գոտի։
Գումարի ճշգրիտ չափը հայտնի չէ, սակայն բնակիչները ունեն բացված հաշվեհամար, որի վրա միշտ գումար է ավելացվում։
Ինչպես նշում է Սաթխայի գյուղապետ Գաբրիել Ղազարյանը, այգու կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտել չորս տարվա ընթացքում։
Քանի որ նախագիծը բավականին բարդ է և պահանջվում են մեծածավալ աշխատանքներ, դրա իրականացումը նախատեսվում է կատարել փուլ առ փուլ։
Տեղացիների խոսքով, այս նոր զբոսայգու կառուցումը շատ կարևոր է․«Ե՛վ երիտասարդները, և՛ մեծահասակները վերջապես կունենան հանգստի, շփման ու համատեղ միջոցառումների կազմակերպման վայր։ Սա համայնքի համար զարգացման հնարավորություն է»։
Ըստ նախագծի պլանավորվում է այգում կառուցել բեմահարթակ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, շատրվան, նստատեղիներ, զբոսուղի, որը շրջափակված կլինի բուսական աշխարհով, գիշերային լուսավորությամբ։
Տեսանյութ՝