Հայտնի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հոսպիտալացվել է

Հայտնի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հոսպիտալացվել է

«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի աստղ Կիլիան Մբապեն հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հրապարակել է հայտնի իտալացի լրագրողը։

Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ֆուտբոլիստի հոսպիտալացման պատճառը սուր գաստրոէնտերիտն է եղել։

«Կիլիան Մբապեն հոսպիտալացվել է սուր գաստրոէնտերիտի պատճառով։ Նա արդեն անցնում է բժշկական զննում և կանցնի համապատասխան բուժում։ «Ռեալ Մադրիդը» նույնպես պաշտոնապես հաստատում է տեղեկատվությունը», – գրել է լրագրողը։