Թրամփը ևս 90 օրով երկարաձգեց TikTok-ի արգելքը

Թրամփը ևս 90 օրով երկարաձգեց TikTok-ի արգելքը

Դոնալդ Թրամփը ևս 90 օրով երկարաձգեց TikTok-ի վաճառքի վերջնաժամկետը ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում են առաջատար ամերիկյան հրատարակությունները։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ամերիկայում ընդունվեց օրենք, որը կարգելեր հարթակը, եթե դրա հիմնադիր ByteDance ընկերությունը չվաճառեր այն։ Օրենքի պատճառն այն էր, որ կար հավանականություն, որ TikTok-ի սեփականատեր ընկերությունը կհանձներ ամերիկացի օգտատերերի տվյալները Չինաստանի կառավարությանը։

ԱՄՆ նախագահը, որը նախագահական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հանրությանը փրկել TikTok-ը, ստորագրեց գործադիր հրամանագիր, որի համաձայն վերոնշյալ օրենքի ընդունումը հետաձգվում է արդեն երրորդ անգամ։

«ByteDance-ի կողմից TikTok-ի վաճառքը ԱՄՆ-ում պետք է ավարտվի մինչև սեպտեմբերի 17-ը», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Իր հերթին, Թրամփի որոշումից հետո, TikTok-ը նույնպես պաշտոնական հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով նախագահին հավելվածը իր 170 միլիոն ամերիկացի օգտատերերի համար հասանելի պահելու համար։