Երիտասարդը կյանքից զրկել է ընկերուհուն, իսկ մայրը օգնել է թաքցնել մարմինը

Երիտասարդը կյանքից զրկել է ընկերուհուն, իսկ մայրը օգնել է թաքցնել մարմինը

Մոսկվայի մարզի Ձերժինսկի քաղաքում 20-ամյա երիտասարդը սպանել է իր 22-ամյա ընկերուհուն՝ խեղդելով նրան հերթական վեճի ժամանակ։

Ըստ նախնական տվյալների՝ սպանության շարժառիթը եղել են նախանձն ու վեճերը, որոնք պարբերաբար տեղի էին ունենում զույգի միջև։ Սպանությունից հետո երիտասարդը զանգահարել է իր մորը։ Նրանք միասին տեղափոխել են աղջկա դին Տուլայի մարզ և թաղել դաշտում։

Աղջկա ընկերները, անհանգստանալով նրա անհետացումից, դիմել են ոստիկանություն։ Իրավապահները կարճ ժամանակում հայտնաբերել են կասկածյալին։ Մայրը ճնշման տակ խոստովանել է կատարվածը։

Երկու անձինք ձերբակալված են։ Մոտ ժամանակում նրանց կներկայացվի պաշտոնական մեղադրանք։