Թափառող շունը վթարի պատճառ է դարձել Նինոծմինդայում

Թափառող շունը վթարի պատճառ է դարձել Նինոծմինդայում

Այսօր` հունիսի 20-ին, ժամը 10։30-ի սահմաններում Նինոծմինդայի կենտրոնական Ազատություն փողոցում վթար է տեղի ունեցել։

Ըստ ականատեսների՝ վթարի պատճառը շունն է եղել։

Մոտոցիկլավարը երթևեկելիս է եղել փողոցով և նրա դիմաց դուրս է եկել շունը, վարորդը փորձել է արգելակել մոտոցիկլը, որի ընթացքում չի կարողացել կառավարել այն և շրջվել է։ Պատահարի արդյունքում մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներ է ստացել։ Նրան շտապօգնությունը տեղափոխել է Ախալքալաքի կլինիկա։ NOR-ի աղբյուրների փոխանցմամբ, կոտրվել է տուժածի ոտքը՝ ծնկի հատվածում։ Նա Ռուսաստանի քաղաքացի է:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։

Նշենք, որ թափառող շները խնդիր են հանդիսանում Նինոծմինդայի մունիցիպալիտետում, և այդ խնդիրը մինչև օրս մնում է չլուծված։