Նինոծմինդա քաղաքի Միքելաձե փողոցում կոյուղագիծը շարքից դուրս է եկել, ինչի հետևանքով շրջակայքում գարշահոտ է տարածվել:
Բնակիչների խոսքով` իրենց անբարեխիղճ վերաբերմունքն է պատճառ դարձել կոյուղագծի խափանման համար: Բնակիչները անմիջապես կոյուղի են բաց թողնում գոմաղբը, որն էլ խցանման պատճառ է դառնում:
Նշենք, որ կոյուղագիծը այս վիճակում է գտնվում արդեն ավելի քան հինգ ամիս, բայց ոչ մի միջոց դեռևս չի ձեռնարկվել:
Կոյուղագծերի խցանման դեպքերը հաճախակի են Նինոծմինդա քաղաքում և գրեթե բոլոր դեպքերում մեղավորը անձամբ բնակիչներն են:
Բորիս Ղարսլյան