
Այսօր՝ հունիսի 20-ին NOR ռադիոկայանը հեռախոսազանգ ստացավ Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցի բնակչից։ Վերջինս մեզ հայտնեց ջրի խնդրի մասին, որ նրանք արդեն 10 օր է՝ ինչ ջուր չունեն ու ոչ միայն նրանք, նաև փողոցի մի քանի տներ։
«Մենք արդեն 10 օր է՝ ինչ ջուր չունենք, ես առավոտյան երեխային էի ուղեկցում ու տեսա, թե ինչպես են աշխատակիցները դիտահորի միջից պտուտակը բացում դեպի իրենց կողմը։ Ես մոտեցա և ասացի, որ ջուր չունեմ, նրանք էլ ասացին գնացեք դիմեք, ու՞ր գնանք, ու՞մ դիմենք»,- հավելեց Լերմոնտով փողոցի բնակիչը։
Ինչպես նշում է բնակիչը, տանն ունի մեկ ծորակ, իսկ ջուրը բերում է կամ հարևանների տանից կամ փողով գնում է։
«Այս խնդիրը ամեն տարի կա, հունվար ամսից ջուր չենք ունենում»,- հավելեց բնակիչը։
Մենք կապ հաստատեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեի հետ, ով նշեց․
«Ես արձակուդի մեջ եմ, կապնվեք աշխատակցի հետ»:
Հավելենք, որ ապրիլի 23-ին երբ Նինոծմինդայի Գոգոլ և Կարլ Մարքս փողոցների ջրի խնդրով դիմեցինք Կվատաշիձեին, վերջինս կրկին արձակուրդում էր գտնվում, մինչ տնօրենը տևական ժամանակ է հանգստանում է, բնակիչները տեղը տեղին «չորանում են»։
Կապ հաստատեցինք նաև Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակցի հետ, նա մեզ պատասխանեց, որ հարկավոր է կապնվել թեժ գծի հետ։
NOR ռադիոկայանին չհաջողվեց կապ հաստատել թեժ գծի հետ։
Լերմոնտովցիների ջրի հարցը մնում է օդում կախված։
Լսեք բնակչի խոսքը ստորև ձայնագրությունում՝