
NOR-ի աղբյուրների փոխանցմամբ, Սաթխա գյուղի բնակիչ Թ․Ի-ին, ով միջին տարիքի տղամարդ է, տուժել է արջի հարձակումից։
Ըստ տեղեկությունների, տղամարդը անտառում գառ է արածեցրել, երբ արջը հարձակվել է գառներից մեկի վրա։ Բնակիչը փորձել է կենդանուն փրկել, սակայն այդ պահին արջը հարձակվել է նաև նրա վրա և վնասել ձեռքը։
Տուժածը տեղափոխվել է Նինոծմինդայի կլինիկա, որտեղ նրան կատարվել է կատաղության դեմ պատվաստում։ Տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկացանք հիվանդանոցից։
Տուժած բնակիչը անհանգստանում և հորդորում է համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ հնարավոր է, որ նման դեպքերը ապագայում ճակատագրական հետևանքներ ունենան։