ՆԳՆ պատասխանը տուգանքների վերաբերյալ

ՆԳՆ պատասխանը տուգանքների վերաբերյալ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները անհանգստացած էին պարեկային ծառայության կողմից Վրաստանի քաղաքացիներին հայկական վարորդական իրավունքով երթևեկելու համար տուգանելու փաստով:

Ռադիո Նորը հետևողական լինելով այս խնդրի հարցում պաշտոնական նամակ էր հղել Վրաստանի Ներքին Գործերի նախարարությանը և ստացել պատասխան: Ռադիո Նորը նախարարության էլեկտրոնային փոստին կատարել էր հետևյալ հարցադրումները.

Հարց. Վրաստանի ո՞ր օրենքով են տուգանվել Վրաստանի քաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքներով երթևեկելիս:

Պատասխան. Այն դեպքում, երբ անձը (Վրաստանի քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը) զրկվում է վարորդական իրավունքից, երբ տուգանվում է Վրաստանի Վարչական օրենսգրքի 120-րդ հոդվածի առաջին մասով:

Հարց. Վրաստանի ո՞ր օրենքն է տարածվում օտարերկրյա քաղաքացիների վրա (ում վարորդական իրավունքը ևս այլ երկրի պատկանելություն ունի), ովքեր երթևեկում են Վրաստանի տարածքում վրացական պետհամարանիշներ ունեցող ավտոմքենաներով:

Պատասխան. 2012թ. օգոստոսի 1-ին տրված Վրաստանի Ներքին գործերի նախարարի թիվ 598 հրամանի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները և այն քաղաքացիները, ովքեր երթևեկում են այլ երկրի վարորդական իրավունքներով, մինչև վարորդական իրավունքի ժամկետի լրանալը, գտնվելով Վրաստանի տարածքում կարող են մեկ տարի երթևեկել: Բացի այդ, տվյալ հրամանի 48-րդ հոդվածի «ա» կետում մտցվել է փոփոխություն 2017թ. հուլիսի 12-ի թիվ 365 հրամանի համաձայն: Համաձայն հրամանի՝ Վրաստանի քաղաքացին, ունենալով օտարերկրյա վարորդական իրավունք Վրաստանի տարածք մուտք գործելու օրվանից 1 տարի ժամկետով կարող է երթևեկել Վրաստանի տարածքում:

Հարց. Ե՞րբ է ընդունվել Վրաստանի տարածքում օտարերկրյա վարորդական իրավունքների գործողության մասին օրենքը:
Պատասխան. Նշված հրամանը ամբողջ Վրաստանի տարածքում ուժի մեջ է մտել 2012թ օգոստոսի 1-ից (այնուհետև 2017 թ. հուլիսի 12-ին 48-րդ հոդվածի «ա» կետում մտցվել է փոփոխություն):

Հարց. Ինչպիսի՞ սանկցիաներ են սպասվում օտարերկրյա վարորդական իրավունքներով երթևեկած Վրաստանի տուգանված քաղաքացիներին:

Պատասխան. Վրաստանի Վարչական օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ ուժը կորցրած վարորդական իրավունքով երթևեկելու համար քաղաքացիներին սպասվում է տուգանք՝ 500 լարիի չափով: .

Հարց. Վրաստանի քաղաքացիները կարո՞ղ են իրենց օտարերկրյա վարորդական իրավունքը փոխարինել վրացական վարորդական իրավունքի հետ, թե՞ պետք է հանձնեն համապատասխան քննություն:
Պատասխան. Կարող են փոխարինել սեփական կոմպետենցիայի շրջանակներում Ներքին Գործերի նախարարության թիվ 598 հրամանի 3-րդ հոդվածի առաջին կետի համաձայն: Ներքին Գործերի նախարարության պետական ծառայության գործակալությունը փոխարինում է օտարերկրյա վարորդական իրավունքները վրացական համարժեքով և դրա համար անհրաժեշտ չէ քննություն հանձնել:



Opinion, pooling and voting