
2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցված ձեռնարկությունների 7%-ը, ընդհանուր առմամբ 3332 ընկերություն, աշխատանքի էր վերցրել օտարերկրյա քաղաքացիների։ Այս մասին ասվում է PMCG ուսումնասիրության մեջ։
Տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում տարբեր ձեռնարկություններում աշխատանքի է վերցվել 18935 օտարերկրյա քաղաքացի, որը կազմում է երկրի աշխատուժի 2%-ը։
Ուսումնասիրության համաձայն՝ այս ցուցանիշը 4%-ով պակաս է 2023 թվականի ցուցանիշից, բայց 89%-ով ավելի բարձր է 2021 թվականի ցուցանիշից։
«2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, զբաղված օտարերկրյա քաղաքացիների մեծ մասն աշխատում է խոշոր ձեռնարկություններում (39%), իսկ մնացածը՝ փոքր (37%) և միջին (24%) ձեռնարկություններում։ Հատկանշական է, որ զբաղված օտարերկրացիների 66%-ը կենտրոնացած է Թբիլիսիում։
Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որտեղ աշխատում են ամենամեծ թվով օտարերկրացիներ, ապա առաջին տեղում է տեղեկատվության և կապի ոլորտը, որին հաջորդում է շինարարության ոլորտը», – ասվում է ուսումնասիրության մեջ։
Ավելի կոնկրետ, անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ, Վրաստանում զբաղված օտարերկրացիների տոկոսային բաժինը ըստ ոլորտների հետևյալն էր.